Մխիթարյանը՝ իր ապագայի մասին. «Հույս ունեմ խաղալ ևս 6-7 մրցաշրջան»

Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել Ա սերիայի պաշտոնական կայքին՝ խոսելով Իտալիայի առաջնության, իր մարզավիճակի և բազմաթիվ այլ հարցերի մասին: 

«Ցավալի է, որ բաց թողեցի մի քանի կարևոր հանդիպումներ, սակայն հիմա ուրախ եմ վերադառնալ, ես լավ մարզավիճակում եմ ու պատրաստ եմ առաջիկա խաղին: Երջանիկ եմ Ա սերիայում հանդես գալու համար, վայելում եմ ֆուտբոլը և հուսով եմ շարունակել նույն ոգով: Այս մրցաշրջանում, ցավոք, այդքան էլ շատ գոլ չեմ խփել, սակայն կարևորն այն է, որ թիմը հաղթի և 3 միավոր վաստակի: Բացասական մտքերը քեզ երբեք երջանիկ չեն դարձնում, միշտ հարկավոր է դրականորեն մտածել: Փորձում եմ առավելագույն հաճույք ստանալ ֆուտբոլից: Հույս ունեմ խաղալ ևս 6-7 մրցաշրջան, հնարավոր է՝ ստացվի ավելի շատ, հնարավոր է՝ ավելի քիչ, սակայն ցանկանում եմ վայելել ֆուտբոլ խաղալու ամեն մի րոպեն: Մենք կարևոր շատ միավորներ ենք կորցրել հետնապահների հետ մրցավեճերում, բայց բոլորը ցանկանում են հաղթել, և երբ մրցում ես պակաս անվանի թիմի դեմ, դա չի նշանակում, որ դու անպայման հաղթելու ես։ «Սամպդորիայի» հետ հանդիպումը հեշտ չի լինելու ո՛չ մեր, ո՛չ նրանց համար: Ամեն ինչ մեր ձեռքերում է, պետք է պահեր ստեղծենք, որպեսզի հաղթենք այդ մրցավեճում»,- ասել է Մխիթարյանը: 

 

Քաղաքականություն

Պատահարներ