Մխիթարյանը՝ Ջորկաեֆի մասին

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն Ա Սերիայի յութուբյան պաշտոնական ալիքի հետ զրույցում անդրադարձել է հայկական ծագմամբ Ֆրանսիայի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին։ 
«1998-ի աշխարհի առաջնությանը Ջորկաեֆը Ֆրանսիայի հավաքականի իմ կուռքերից էր։ Ես երկրպագում էի նրան նաև նրա համար, որ նա հայ է ու խաղում է  իտալական լավագույն թիմերից մեկի՝ «Ինտերի» կազմում։ Ես փորձում էի նրան նմանվել: Վազում էի, ինչպես նա, հարվածում գնդակին ու մանևրում, ինչպես նա։ Ես շնորհակալ եմ նրան, քանի որ նա ինձ տրամադրեց ֆուտբոլիստ դառնալ»,- ասել է Մխիթարյանը։ 

 

Քաղաքականություն