ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զանգվածային ծեծկռտուք ադրբեջանցիների եւ դաղստանցիների միջեւ

Նորիլսկի փողոցներից մեկում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք. կան տուժածներ, գրում է «Արգումենտի ի ֆակտի»-ն: Ականատեսների հաղորդմամբ՝ կոնֆլիկտը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա ադրբեջանցիների եւ դաղստանցիների միջեւ. տուժել է  մեկ մարդ: «Նախօրեին երեկոյան Նորիլսկի ոտիկանությունը հաղորդում է ստացել ծեծկռտուքի մասին: Դեպքի վայր են անհապաղ մեկնել ոստիկանության ծառայողներ: Տեղում ոստիկանները կասեցրել են քաղաքացիների հակաիրավական գործողությունները եւ տեղափոխել կոնֆլիկտի մասնակիցներին ոստիկանության բաժին»,-հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Նորիլսկում իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաեւ բոլոր մասնակիցների ինքնությունն ու հարցաքննում ականատեսներին: Քննվում է ծեծկռտուքի մասնակիցներին պատասխանատվության ենթարկելու մասին հարցը: 

 

Քաղաքականություն

Պատահարներ