«Ուրախ եմ, որ վերադարձել եմ մարզումներին». Հենրիխ Մխիթարյան

Corriere dello Sport-ը և Sky Sport Italia-ն հաղորդում են, որ Հենրիխ Մխիթարյանի հետ ամեն ինչ կարգին է․ նա մարզում է անցկացրել ընդհանուր խմբում։ Մխիթարյանի մասնակցությունը «Սամպդորիայի» դեմ առաջիկա խաղին շատ հավանական է։ «Ուրախ եմ, որ վերադարձել եմ մարզումներին։ Անհամբերությամբ եմ սպասում, որ խաղադաշտ դուրս գամ։ Ցանկանում եմ լավ ավարտել մրցաշրջանը»,- ասել է Մխիթարյանը։ 
Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկություն էր տարածվել, որ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մկանային խնդիրներ ունի։ 

 

Քաղաքականություն