Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք, ևս 3 վարակված ապաքինվել է: Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 906 դեպք, վարակվածներից 755 մարդ առողջացել է, 14-ը` մահացել: 
2710 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 269 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում: 
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 8 923 822 է, մահացել է 466 901 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: 

 

Քաղաքականություն