Պուտինը պատմել է հանգստյան սիրելի վայրի մասին

Խակասիան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանգստյան սիրելի վայրն է: Այդպիսի տեղեկություն է բացահայտել բնակավայրի Տնտեսական զարգացման նախարարության տուրիզմի զարգացման բաժնի պետ Օլգա Կուզմինան: Հաղորդում է НСН-ը:

Նա ընդգծել է, որ հանրապետությունը հպարտանում է դրանով և իրենց կողմերում միշտ սպասում են պետության ղեկավարին:

Կուզմինայի խոսքով՝ Խակասիան «հնագիտական Մեքքա» է՝ մշակութային ժառանգության 30 հազար հուշարձաններով, որոնցից շատերը համաշխարհային մասշտաբի են: Պաշտոնյան շրջանը նաև համեմատել է Շվեյցարիայի հետ՝ ընդգծելով, որ իրենց մոտ ներկայացված են բնության բոլոր տեսակները և ռելիեֆները:

«Այստեղ 500 հանքային, բուժիչ  լիճ կա: Խակասիան նաև քարանձավների երկիր է, այստեղ ավելի քան 300 արդեն հայտնի քարանձավ կա»,- ավելացրել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Ռուսաստանը ծրագրում է զարգացնել զբոսաշրջային հատվածն այն շրջաններում, որտեղ թռիչքների բարձր արժեք է: Հունիսի սկզբին հայտարարել էին առաջին չարթերային թռիչքների մոտալուտ գործարկման մասին՝ Կալինինգրադի մարզ, Բայկալ լիճ և Խակասիա:

Այսպես, հանգիստը Խակասիայում սկսելու է 35 հազար ռուբլուց: Այդ գնի մեջ է մտնում ավիաթռիչքը, հյուրանոցը, ինչպես նաև էքսկուրսիոն ծրագիրը:

 


 

 

Քաղաքականություն