Դոնալդ Թրամփն առաջարկել է կորոնավիրուսն անվանափոխել «Ուհանի» կամ «Քունգ-ֆլյուի»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին ակնարկել է աշխարհում կորոնավիրուսի տարածման համար Չինաստանի պատասխանատվության վերաբերյալ և առաջարկել COVID-19-ն անվանափոխել «Ուհանի» կամ «Քունգ-ֆլյուի»:

««Ուհանը» հիշվող կլինի, կամ «Քունգ-ֆլյու»-ը՝ COVID-19-ը տարօրինակ անվանում է: Ոմանք այն անվանում են չինական գրիպ»,-ասել է Թրամփն Արիզոնայում իր նախընտրական հանրահավաքի ժամանակ:

 

Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ում ամեն ինչ լավ էր մինչ համաճարակը, լավ կլինի նաև համաճարակից հետո։

 

 

Քաղաքականություն