Մեքսիկայում երկրաշարժին հաջորդել է 447 հետցնցում․ զոհերի թիվն ավելացել է

Մեքսիկայում ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 6, տուժել՝ 30 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Օախակա նահանգի քաղաքացիական պաշտպանության վարչության հայտարարությանը։

 

Հիշեցնենք ՝Մեքսիկայում երեկ տեղի ունեցած երկրաշարժին հաջորդել են 447 հետցնցումներ, որոնցից ամենաուժգինը՝ 4․6 մագնիտուդով։

Տարբեր տվյալների համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,1-7,5 մագնիտուդ:

Քաղաքականություն

Պատահարներ