Սաակաշվիլին պատմել է, թե ինչպես է Թրամփի հետ այցելել գիշերային ակումբներ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է իր նախագահության տարիներին  զվարճացել այն ժամանակ դեռևս գործարար,  ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հետ: 

 

Սաակաշվիլին պատմել է, թե ինչպես են Թրամփի հետ այցելել գիշերային ակումբներ, ցատկել շատրվանների վրայով՝ հավելելով, որ դա եղել է ընդամենը մի քանի անգամ: Պատմել է նաև, ինչպես է մինչև առավոտյան ժամը 7-ը նրա հետ շրջել իր ավտոմեքենայով, ապա տուն հասցրել գործարարին:

«Մենք ոտքով քայլեցինք նրա հետ, ապա շրջեցինք իմ էլեկտրամոբիլով: Երկու գիշերային ակումբում էինք: Ցատկեցինք ցայտաղբյուրների վրայով»,- լրագրողի հետ կիսվել էր Սաակաշվիլին:

Սաակաշվիլին նաև նշել է, որ իր նախագահության տարիներին հաճախ էր ընդունում արտասահմանցի հյուրեր: Նրանց թվում էին ԱՄՆ սենատոր Ջոն Մակքեյնը և Հիլարի Քլինթոնը:

Քաղաքականություն

Պատահարներ