Սկանդալային տեսանյութ. նամազի կանչ` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում
@bsra3438

Kilisenin sığ duvarları bir dakikalığına can buluyor... ##vanlife ##akdamar Van Akdamar kilisesinde ezan ##güzeltürkiye ##ramadanmubarak

orijinal ses - bsra3438
Այլ

«TikTok» սոցիալական վիդեոցանցի թուրքական տիրույթում տարածվում է մի սկանդալային տեսանյութ, որում տղամարդը Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում ազան (մուսուլմանական աղոթքի` նամազի կանչ) է կանչում, հայտնում է ermenihaber-ը: 

Ազան կանչող տղամարդը, որը, ըստ ամենայնի, նաև սոցիալական հարթակում վերոնշյալ տեսանյութը տարածող նույն ինքը Բյուշրա (Büşra) անունով օգտատերն է, տեսանյութը այսպես է վերնագրել. «Մեկ րոպեով կենդանություն են առնում եկեղեցու նեղ պատերը»։

Տեսանյութը ունի  մոտ 37000 հավանում (like) և 600-ից ավել մեկնաբանություն։

Նշենք, որ տեսանյութը նոր չէ, և դեռևս 2017 թ հրապարակվել է Youtube-ում, սակայն «TikTok»-ում հայտնվել է ընդամենը օրեր առաջ։

Հավելենք, որ քրիստոնյաների սրբավայրերի  և հավատացյալների զգացմունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը Թուրքիայում նոր երևույթ չէ:

 

Քաղաքականություն