Վրաստանում կորոնավիրուսից ևս մեկ հիվանդ է մահացել

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Վրաստանում կորոնավիրուսից 15-րդ հիվանդը՝ 82-ամյա տղամարդ է մահացել: Նա Վրաստանի քաղաքացի է, որ երկիր է մուտք գործել հարևան երկրներից մեկից:
 

«Հիվանդի վիճակը հենց սկզբից ծանր էր գնահատվում: Նա այլ հիվանդություններ էլ ուներ և վերջին երկու շաբաթվա ընթացքում գտնվում էր արհեստական ​​շնչառությամբ», — հայտնում են հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից:
 

Հունիսի 25-ի ժամը 11:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 924 է:

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 4 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 785 մարդ: Վարակից երկրում մահացել է 15 մարդ:

Քաղաքականություն

Պատահարներ