ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բունդեսթագի շենքը փորձել են հրդեհել

Բեռլինում անհայտ անձինք գիշերը փորձել են հրդեհել Բունդեսթագի շենքը: Բեռլինյան ոստիկանությունը օպերատիվ կերպով ժամանել է դեպքի վայր, սակայն հանցագործները հասցրել էին թաքնվել: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք տեսահսկման համակարգը ֆիքսել է նրանց, թե ոչ: Դաշնային ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: Այս մասին  հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով գերմանական աղբյուրին: 
 


Ինչպես հաղորդվում է, փորձ է ձեռնարկվել հրդեհելու Ռեյխստագի շենքը: Անհայտ անձինք դյուրավառ հեղուկ են լցրել շենքի արևելյան կողմում պատուհանի փոխարեն տեղադրված փայտաթեփից տախտակի վրա և այրել են այն: 
 


Հրդեհի մարման աշխատանքները հաջողվել է ավարտել կես ժամվա ընթաքում: Քանի որ շենքը գտնվում է հատուկ հսկողության տակ, 50 հրշեջ է կանչվել դեպքի վայր:   


Քաղաքականություն