Աբովյան փողոցի ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են գիշերային ժամերին

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյանի իր էջում գրում է, որ Երևանի Աբովյան փողոցում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում, բայց այդ աշխատանքներն արվում են գիշերային ժամերին՝ երթևեկության խնդիրներից խուսափելու համար:

«Կանխելով հարցը՝  ասեմ, որ ոչ բոլոր ճանշին ընկերությունները գիշերն աշխատելու հնարավորություն ունեն, բացի դրանից, ոչ բոլոր տեղերում է հարմար աշխատել գիշերը: Հատկապես բնակելի շենքերին մոտ հատվածներում կարող է խախտվել մարդկանց հանգիստը»,- նշված է գրառման մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ