Արթիկի հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքը փակ է, բժիշկներն ինքնամեկուսացած են․ Armlur

Արթիկում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելանում է: Այս մասին Armlur.am-ին պատմեցին արթիկցիները: Բնակիչների խոսքով` Արթիկում ջերմատների աշխատողներից մեկի մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել, իսկ ջերմոցներում աշխատում է մոտ 100 մարդ: Ըստ արթիկցիների՝ մի քանի խանութների աշխատակիցների մոտ ևս կորոնավիրուս է հաստատվել:

Նշվում է, որ հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքի մայրապետը ևս կորոնավիրուսով է վարակվել, իսկ այդ բաժանմունքի բժիշկները մեկուսացված են. այժմ կորոնավիրուսով հիվանդներին սպասարկում են վիրաբուժական բաժանմունքի բժիշկները: Իսկ բուժանձնակազմն արդեն չի հասցնում սպասարկել հիվանդներին. բուժքույրերը պտտվում են մարդկանց տներով և «կաթիլային են միացնում»:

«Մեզ առողջապահության նախարարությունից տրամադրում են մեկուսացվածների ցուցակը, մենք էլ իրենց սննդով ենք ապահովում: Քաղաքային բյուջեի հաշվին սնունդը տալիս ենք, հետո կառավարությունը կփոխհատուցի: Մեր աշխատողներն են հասցնում մարդկանց տներ գնալ. ցուցակը գալիս է տվյալ անձանց, ընտանիքների քանակով, նաեւ՝ թե ինչ կարգի սնունդ պետք է տրվի, ամեն ինչ մանրակրկիտ նշված է»,- ներկայացրեց քաղաքապետ Մխիթար Վարագյանը:

Արթիկի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանի խոսքով՝ Արթիկում կորոնավիրուսի հիվանդության 49 ընդհանուր դեպք է գրանցվել, որից 19-ը շտապօգնությամբ հիվանդանոցներ տեղափոխվածներն են: Բայց տեղափոխվածից 7-ն արդեն բուժվել են ու դուրս գրվել: Բացի այս, Արթիկում մեկուսացվածները 48-ն են:

Քաղաքականություն

Պատահարներ