Հայաստանն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն աշխարհում

Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Worldometers.info կայքի տվյալներով՝ հունիսի 30-ի դրությամբ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 8620, մահացության ցուցանիշը՝ 149:

 

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան - 8620

2. Ռուսաստան – 4439

3. Իրան - 2711

4. Թուրքիա – 2370

5. Ադրբեջան – 1728

6. Վրաստան – 233

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 149

2. Իրան – 129

3. Ռուսաստան – 64

4. Թուրքիա – 61

5. Ադրբեջան – 21  

6. Վրաստան – 4

Քաղաքականություն