Մանրամասներ՝ հիվանդասենյակի պատուհանից ցած նետված 55-ամյա պացիենտի առողջական վիճակից

Արտաշատի բժշկական կենտրոնի հիվանդասենյակի պատուհանից իրեն ցած նետած կորոնավիրուսով վարակված 55-ամյա պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ից։

«Ստորին վերջույթների կոտրվածք ունի։ Գիտակցությունը տեղն է։ Հաջորդ շաբաթ պատրաստվում է վիրահատություն։ Ունի 35 տոկոս թոքերի ախտահարում»,- հայտնեցին ԲԿ-ից։

Քաղաքականություն

Պատահարներ