2009-ի հուլիսի 1-ին դուրս եկա ընդհատակից. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հիշեցնելով, որ 2009 թվականի այս օրը ընդհատակից դուրս է եկել։

«2009 թվականի հուլիսի 1-ին դուրս եկա ընդհատակից, ներկայացա ՀՀ գլխավոր դատախազություն, ապա ձերբակալվեցի և կալանավորվեցի:

Դա չափազանց դժվար և կարևոր որոշում էր, որը պիտի ապացուցեր, որ մեր կամքը ամուր է քարից էլ, մեր ոգին հանձնվել չգիտի: Դուխո՛վ», - գրել է վարչապետը։

Քաղաքականություն