Հաջողված բուժման հերթական դեպքը․ քրոնիկ հիվանդություն, երկկողմանի թոքաբորբ ունեցող 68-ամյա տղամարդն ապաքինվել է

«ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջը հայտնում է․

«Հերթական հաջողված բուժման դեպքը‼️

 Պացիենտը` 68 տարեկան տղամարդ, ով ունի ուղեկցող քրոնիկ հիվանդություն։ Մեկ շաբաթ առաջ ախտորոշվել է երկկողմ ինֆիլտրատիվ թոքաբորբ և սկսվել համապատասխան բուժում։

Պացիենտի ընդհանուր վիճակին մաքսիմալ համապատասխան ընտրված բուժական գործելակարգի շնորհիվ, գրանցվել է հիվանդության պրոգրեսիվ դրական դինամիկա։

Այս դեպքը «Նորք» ԻԿՀ մասնագետների պրոֆեսիոնալ և հմուտ աշխատանքի հերթական արդյունքն է»։

 


 

Քաղաքականություն

Պատահարներ