ՈՒՂԻՂ․ Ամուլսարի պահապանները սպասում են՝ պահնորդական կազմը լքի տարածքը

Ջերմուկի բնակիչները երեկ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ Ամուլսարի հանքի անվտանգության նոր աշխատակիցներն այսօր առավոտից կլքեն տարածքը, այնտեղ միայն հերթապահ կազմը կմնա: Այսօր առավոտյան Ամուլսարի տարածքում հավաքվել էին ջերմուկցիները՝ սպասելով պայմանավորվածության կյանքի կոչմանը: Ակտիվիստ Շիրակ Բունիաթյանն ուղիղ եթերում ներկայացրեց իրենց հավաքի բուն էությունը՝ հայտնելով, որ եկել են՝ անձամբ համոզվելու, որ անվտանգության աշխատակիցները տարածքը լքում են, նաև՝ ճանապարհ դնելու նրանց:

Քաղաքականություն

Պատահարներ