Վաղը կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ եւ Մոսկվա-Երևան չվերթները

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ հուլիսի 2-ին «Belavia» ավիաընկերությունը կիրականացնի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը (ժամանում դեպի Երևան՝ 02:45, Երևանից մեկնում՝ ժամը 03:35):

Նույն օրը՝ հուլիսի 2-ին, «Red Wings» ավիաընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չվերթը (ժամանում՝ 21:40):

Առաջիկա չվերթների մասին տեղեկատվություն ստանալու համար Քաղավիացիայի կոմիտեն հորդորում է հետեւել ֆեյսբուքյան էջին:

Քաղաքականություն

Պատահարներ