ԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ պոլիկլինիկա

Մշտադիտարկում իրականացնելու նպատակով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկա էին այցելել ԱՀԿ Եվրոպայի բուժական պատրաստականության ծրագրերի պատասխանատու Ջետրի Ռեգմին և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի մասնագետ Նունե Դոլյանը: Այս մասին տեղեկացնում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը:

«Պոլիկլինիկայի վարիչ Արտակ Ջումայանի ուղեկցությամբ մասնագետները շրջայց իրականացրին պոլիկլինիկայում` տեղում ծանոթանալով նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում պոլիկլինիկայի կահավորմանը և իրականացվող աշխատանքին:
Հանդիպմանը քննարկվել է պացիենտների վարումը բոլոր փուլերում, այդ թվում`առողջացումով պացիենտների դուրսգրման ձևը»,- հայտնում են ԲԿ-ից:  

Քաղաքականություն

Պատահարներ