ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են 6 օր առաջ կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները

Հուլիսի 2-ին, ժամը 10։40-ին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով մեկնել է Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում քաղաքացին (Կոլյա Պ․, ծնված 1971 թ․) նավակով մտել է լիճ ձկնորսության և չի վերադարձել։


 

Քաղաքականություն