Արցախի պողոտայում «Mercedes E200»-ը բախվել է էլեկտրասյանը, ուղևորն արգելափակվել է ներսում

Հուլիսի 2-ին՝ ժամը 03:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: 

Պարզվել է, որ Արցախի պողոտայի թիվ 35 շենքի մոտակայքում «Mercedes E200» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորն (Տաթև Ա․, ծնված 1998 թ․) արգելափակվել է ավտոմեքենայում: 

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային: Վերջինս վարորդի հետ միասին հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: 

 

Քաղաքականություն

Պատահարներ