Ավտովթար Դիլիջանի ոլորաններում. բախվել են DAF բեռնատարն ու Opel Astra-ն. կա վիրավոր

Երեկ՝ հուլիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Սևան–Ւջևան ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում բախվել են 36-ամյա Գեղամ Ռ.-ի վարած DAF մակնիշի բեռնատարն ու 31-ամյա Երվանդ Ս.-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Երվանդ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:

 

Քաղաքականություն

Պատահարներ