Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով ՀՀ 15 քաղաքացի տեղափոխվել է Հայաստան

Հուլիսի 2-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5035 չարտերային չվերթը: Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով ևս 15 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 1 ՂՀ քաղաքացի մեկնում է ՀՀ:  Տեղելացնում են դեսպանությունից: 

« Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման մեջ: 

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում՝ իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ»,- ասված է դեսպանության հաղորդագրությունում:   

Քաղաքականություն

Պատահարներ