Ինչ զարգացումներ կան Խաչատրյան քույրերի գործով

Խաչատրյան քույրերի քրեական գործը, որոնք մեղադրվում են նախնական համաձայնությամբ խմբի կազմում իրենց հոր սպանության մեջ, մեղադրական եզրակացության հաստատման դեպքում մայրաքաղաքային դատարանում քննվելու է փակ ռեժիմում: Այս մասին գրում է  ՏԱՍՍ-ը։ 

«Եթե Գլխավոր դատախազությունը հաստատի մեղադրական եզրակացությունը եւ քույրերի գործն ուղարկի դատարան, ապա այն քննվելու է լրատվամիջոցների եւ ունկնդիրների համար փակ ռեժիմում, քանի որ պետական մեղադրողը համապատասխան միջնորդություն է ներկայացնելու՝ կապված այն հանգամանքի հետ, որ գործի նյութերում բազմիցս հիշատակվում է դուստրերի նկատմամբ հոր կողմից ծաղրի ու բռնությանն մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ կրտսեր քրոջ գործը բժշկական բնույթի միջոցներ նշանակելու մասին որոշման հաստատման դեպքում «առավել եւս» փակ ռեժիմում է քննվելու:

«Բայց մեղադրական եզրակացությունը չի հաստատվել, այնպես որ՝ հնարավոր է, որ գործը երկրորդ անգամ վերադարձվի քննչական մարմիններին»,- հստակեցրել է աղբյուրը:

ՌԴ Քրեադատավարական օրենսգրքի 241 հոդվածի համաձայն՝ քրեական գործի դատաքննությունը փակ ռեժիմում է անցկացվում այն դեպքում, եթե նյութերում տեղեկություններ կան սեռական անձեռնմխելիության եւ անհատի սեռական ազատության դեմ հանցագործությունների եւ այլ հանցագործությունների մասին, ինչը «կարող է հանգեցնել քրեական դատավարության մասնակիցների ինտիմ կյանքի մասին տեղեկությունների հրապարակայնացման կամ տեղեկությունների, որոնք նվաստացնում են պատիվն ու արժանապատվությունը»: Բժշկական բնույթի միջոցներ ընտրելու վերաբերյալ դատական նիստերը նույնպես փակ ռեժիմում են ընթանում:

Նախօրեին հաղորդվել էր, որ Խաչատրյան քույրերի գործով նյութերը Ռուսաստանի Քննչական կոմիտեի կողմից կրկին փոխանցվել են վերստուգիչ մարմնին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար: ՏԱՍՍ-ի տվյալներով՝ եթե գլխավոր դատախազը հաստատի դրանք, ապա մինչեւ ամառվա վերջ նյութերը կուղղվեն մայրաքաղաքի դատարաններից մեկը քննության համար։

Աղջիկների գործողությունները քննությունը որակվել են որպես մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանություն: Ընդ որում՝ կրտսեր քրոջը վերաբերող նյութերը առանձնացվել են հիմնական գործից, քանի որ նա ավելի վաղ փորձագետների կողմից անմեղսունակ էր ճանաչվել նրան վերագրվող հանցագործության պահին։ ՔԿ-ն պնդում է, որ նրա նկատմամբ անհրաժեշտ է բժշկական բնույթի միջոցներ կիրառել, քանի որ նա հարկադիր բուժման կարիք ունի։

 

Քաղաքականություն

Պատահարներ