Կառավարությունը հեշտացնում է ուսանողական վարկերի պայմանները

Կառավարությունը նոր որոշմամբ սահմանեց ուսանողական ծրագրային վարկերի տրամադրման ավելի բարենպաստ պայմաններ: Ըստ հիմնավորման, ուսանողական վարկերի տրամադրման համար վարկառու ուսանողի ծնողի կամ խնամակալի երաշխավորությունից բացի հնարավոր է նաեւ այլ անձանց երաշխավորությունների տրամադրումը։ 

Նախաձեռնության արդյունքում 4 տարուց ավելի տեւողությամբ ուսումնառող սովորողների համար կստեղծվի հնարավորություն ուսումնառության ընթացքում ստանալու 4-ից ավելի մասնաբաժին վարկ, ընդ որում` յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` ոչ ավելի, քան 800 հազար դրամ՝ հաշվի առնելով, որ բուհերում բարձրացել են վարձավճարների չափերը։ 

Քաղաքականություն

Պատահարներ