Պուտինը բանակցություններ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է ունեցել Հնդկաստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի առաջնորդների հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա ասել է, որ այսօր միջազգային հեռախոսազանգերի առումով նախագահի օրակարգը խիստ հագեցած է: Պեսկովը նշել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին զրույցի ընթացքում շնորհավորել է Պուտինին «նախօրեին Սահմանադրության փոփոխությունների հարցով կազմակերպված հաջող քվեարկության առթիվ»:

Խոսնակը նաև նշել է՝ երկկողմ համագործակցության հարցեր են քննարկվել, նաև «առանձին հեռախոսազրույցներ են եղել Ուզբեկստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահների հետ»:

«Առաջին հերթին, իհարկե, խոսքը հաջող քվեարկության առթիվ Վլադիմիր Պուտինին շնորհավորելու մասին է», – այս մասին ասել է Պեսկովը։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ