ՌԴ-ում միջազգային չվերթների արգելքը երկարաձգել է մինչև օգոստոսի 1-ը

ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») մինչև հուլիսի վերջ երկարաձգել է միջազգային չվերթների արգելքը՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով: 
Այս մասին գրում է «Կոմերսանտը» և նշում, որ հունիսին «Ռոսավիացիայում» քննարկվում էր չվերթների մասնակի վերակագնումը հուլիսի 15-ից: «Մինչև 31.07.2020-ը արտասահմանցիների՝ Ռուսաստան մուտքի ժամանակավոր սահմանափակում է գործում»,- ասվում է համապատասխան որոշման մեջ, որն ուղղարկվել է բոլոր օդանավակայաններին: 

 

Քաղաքականություն