Արագածոտնում «կոկա-կոլայով» բարձված Mitsubishi բեռնատարը բախվել է ծառերին ու քարերին և կողաշրջվել

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 18:00-ի սահմաններում 23-ամյա Նարեկ Մանուկյանն իր վարած Mitsubishi Ganter մակնիշի ավտոմեքենայով Օրգով գյուղի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու ծառերին և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում ճանապարհային ոստիկաններին է մոտեցել Օրգով գյուղի բնակիչ 39-ամյա Վարդգես Քամալյանը և հայտնել, որ վթարի մեղավորն ինքն է եղել, քանի որ իր վարած ВАЗ 211440 մակնիշի ավտոմեքենայով ինքը Mitsubishi–ի վարորդի համար վթարային իրավիճակ է ստեղծել:

Mitsubishi-ն գյուղացիները քարշակով տեղափոխել են անվտանգ վայր: Mitsubishi–ն էլ բարձված է եղել «կոկա-կոլայով» և ավտոմեքենան էլ հաշվառված է Էջմիածին քաղաքում գրանցված «Նավասարդ 2019» ՍՊԸ-ի հաշվեկշռում:


 

Քաղաքականություն

Պատահարներ