Արսեն Թորոսյանը դատարանում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է Առողջապահության նախարարի նախկին տեղակալ Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։  Նիստին վկայի կարգավիճակով դատարան է հրավիրվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Դատական նիստը դռնփակ է։

 

Հիշեցնենք, որ դատարանն արգելել էր տեսանկարահանել դատավարությունը, սակայն լրագրողները կարող էին նիստը լուսաբանել։ 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռազմիկ Աբրահամյանը ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացող՝ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները եւ առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Քաղաքականություն

Պատահարներ