ՀՀ ՊՆ-ն` ռուսական ռազմակայանը դուրս բերելու մասին. Sputnik Արմենիա

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձավ ռուսական ռազմակայանի գործունեությունը կասեցնելու մասին հայտարարություններին և ներկայացրեց նախարար Դավիթ Տոնոյանի տեսակետը։

«Ըստ պաշտպանության նախարարի մոտեցման` 102-րդ ռազմաբազայի գործունեության կասեցման թեմայով հայտարարություններն ու հրապարակումները բարոյականության պակասի, աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական տհասության հետևանք են»,– ասաց նա։

Նշենք, որ վերջին օրերին քաղաքական և հասարակական մի շարք գործիչների հայտարարություններում, ինչպես նաև սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, թե Հայաստանը ցանկանում է կասեցնել ռուսական 102-րդ ռազմակայանի գործունեությունը։

Քաղաքականություն

Պատահարներ