«Նեյտրոնը» կորոնավիրուսի կանխարգելման նպատակով 170.000 դոլարի օժանդակություն է տրամադրել ՀՀ ԶՈՒ-ին

«Նեյտրոն» գիտաարտադրական միավորումը  (Նեյտրոն» գիտաարտադրական միավորման խորհրդի նախագահ Դավիթ Գալստյան) նոր կորոնավիրուսային վարակը կանխարգելելու նպատակով   170.000 դոլարի օժանդակություն է տրամադրել ՀՀ ԶՈՒ-ին:

168.am-ի հետ զրույցում «Նեյտրոն» ԳԱՄ ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Շուշան Ավագյանն ասել է, որ օժանդակությունը ներառում է ախտորոշման լաբորատոր նյութեր, թեստեր, պաշտպանիչ դիմակներ, ՊՇՌ լաբորատորիայի աշխատանքի համար անհրաժեշտ պարագաներ և ծախսանյութեր:

«1. Տրամադրվել են համաշխարհային ճանաչում գտած նոր տիպի COVID-19 կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր նյութեր՝ 25,000 ԱՄՆ դոլար արժողությամբ:

2. 12.500 հատ նոր տիպի COVID-19 կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստեր՝ 66,700 ԱՄՆ դոլար արժողությամբ:

3. 300.000 հատ պաշտպանիչ դիմակներ (միավորի գինը՝ 60 ՀՀ դրամ)՝ 37.500 ԱՄՆ դոլար արժողությամբ:

4. ՊՇՌ լաբորատորիայի աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումների պարագաներ և ծախսանյութեր: Դրանք են՝

– Համակարգիչ/ լափթոփ Roto-Gene Q սարքերի համար

–  Անխափան սնուցման սարքեր Roto-Gene Q սարքերի համար

– 0.2 մլ փորձանոթներ՝ Roto-Gene Q սարքերի համար/ տուփում 1000 հատ

– Էպենդորֆներ 1.5 մլ, ԴՆԹ-ազ, ՌՆԹ-ազ չպարունակող

– Ծայրակալներ ֆիլտրով, 200 մկլ/ տուփում 96 հատ/

–  Ծայրակալներ ֆիլտրով, 1000 մկլ/ տուփում 60 հատ/

– Ծայրակալներ ֆիլտրով, 10 մկլ/ տուփում 96 հատ/

– 12 մլ ոչ ստերիլ պոլիստիրենե փորձանոթներ՝ պտուտակավոր կափարիչով, ինքնուրույն կանգնող

– Ավտոմատ դոզատոր 0.5-10; 20-200; 100-1000 մկլ (յուր. 2 հատ, ընդհանուր 2 հատ կանգնակի հետ): Վերջին կետում նշվածն ընդհանուր 39.500 ԱՄՆ դոլար արժողության է»,- մանրամասնեց Շուշան Ավագյանը:

Հավելենք, որ 83. «Նեյտրոն» գիտաարտադրական միավորումը 950.000 դրամ է փոխանցել  կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով բացված հիմնադրամին:

Քաղաքականություն

Պատահարներ