ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոբուսի վարորդի նստած ուղևորներին համոզում էր խտանալ և տեղ տալ կանգնած ուղևորներին. ԼՈՒՐԵՐ. com

Պարետի կողմից ընդունված որոշումները դեռ շարունակվում են խախտվել հասարակության մեծամասնության կողմից: Ոչ գործարանային դիմակներ կրելը բավարար չէր, հիմա էլ մարդատար ավտոբուսները որոշել են նախատեսված նստատեղերից ավել ուղևորների վերցնել` ինչպես առաջ:

ԼՈՒՐԵՐ.com-ի աշխատակիցներից մեկը ականատես է եղել 12 համարի ավտոբուսի վարորդի կատարած խախտմանը, որը հավանաբար պարետի որոշումը «այնքան էլ ճիշտ չէր հասկացել» պնդելով, համոզելով ուղևորներին, որ չի կարելի կանգնած մնալ, որ նստած ուղևորները խտանան, կանգնածները` նստեն իրար կողք, իսկ, 1-2 նոր ուղևորի դեպքում, ինչու ոչ, արդեն` իրար գիրկ:

Քաղաքականություն