ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չէ, էս նորմա՞լ ա. հաղորդավար Վարդան Սարգսյանին տուգանեցին

Երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Չէ էս նորմալա՞:
Գիշերվա ժամը 2:40, երբ Բաղրամյան փողոցի ամբողջ երկարությամբ նույնիսկ մեկ հոգի չկա, ինձ տուգանում են 10.000 դրամ, քանի որ այդ փողոցում միայնակ քայլելիս ես դիմակը իջեցրել եմ (ոչ թե հանել եմ,այլ իջեցրել):
Եվ ամենից շատ զարմացա այն փաստից, որ ինձ տուգանող ոստիկանը կրում էր կտորից դիմակ, որը արդեն քանի օր շարունակ Arsen Torosyan ը և Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ✔️ ը նշում են ,որ դրանք չեն պաշտպանում այս վիրուսից:
Ես լինելով աշխարհի հարյուրավոր երկրներում, միշտ հարգել եմ տվյալ երկրի օրենքը :Հարգում եմ նաև մերը, բայց ամբողջ փողոցում լինել միայնակ ու իջեցնել դիմակը դա խաղտու՞մ է:
Եթե այո, վճարեմ 10.000 դրամը»:

Քաղաքականություն

Պատահարներ