Ադրբեջանում՝ հանգստյան օրերին, կարատինային հատուկ ռեժիմի պայմաններում կրկին բողոքի ցույցեր են

«Ադրբեջանում հանգստյան օրերին կարատինային հատուկ ռեժիմի պայմաններում կրկին բողոքի ցույցեր են, որոնք ուղեկցվում են ճանապարհ փակելով։

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է եւ լուսանկարներ է հրապարակել ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:


Ադրբեջանի Սաաթլի շրջանի բնակիչներն արդեն երկու օր է բողոքում են , որ չունեն ոռոգման ջուր, որ չորանում են այգինները և ցանքատարածությունները։
Իշխանությունը փոխանակ հարցին լուծում տա, դեպքի վայրեր է ուղարկում մեծաքանակ ուժայինների, որպեսզի ցրեն բողոքի ակցիաները»։

 

Քաղաքականություն