ԱՀԿ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում խորհուրդ է տալիս ռեմդեսիվիրի կիրառումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ռեմդեսիվիրն անվանել է միակ դեղամիջոցը, որը փորձարկումների ընթացքում ապացուցել է իր օգտակարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում: Այդ մասին հայտնում է «BBC»-ն։ 

 

Ինչպես հայտարարել է կազմակերպության գլխավոր գիտաշխատակից Սումիա Սվամինաթանը, դեղամիջոցն արդյունավետ է եղել բոլոր այն հիվանդների բուժման ժամանակ, որոնց մոտ հիվանդությունը ծանր ընթացք չի ունենցել։ Մասնավորապես, շնորհիվ ռեմդեսիվիրի, հնարավոր է եղել նվազեցնել հոսպիտալացման դեպքերի թիվը և բարձրացնել պացիենտների ապաքինման միջին արագությունը։ Սվամինաթանը նշում է, որ վարակված և ռեմդեսիվիր ստացած պացիենտներն առողջացել են 11 օր անց, իսկ որոնք չեն ընդունել դեղամիջոցը՝ 15 օր անց։

Միևնույն ժամանակ Սվամինաթանն ընդգծել է, որ դեղամիջոցի կիրառումը չի օգնում կրճատել կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշները։

Դեղամիջոցը ստեղծվել է էբոլա տենդի բուժման նպատակով, սակայն չի կարողացել ապացուցել իր արդյունավետությունը։ Ավելի ուշ այն հաջողությամբ կիրառվել է շնչառական մի շարք հիվանդությունների բուժման նպատակով, այդ թվում SARS և MERS։

 

Քաղաքականություն

Պատահարներ