Բրիտանիայում այսօր բացվել են փաբերը, ռեստորանները, թանգարանները և գյուղատնտեսական ֆերմաները

Այսօր Մեծ Բրիտանիայում բացվել են փաբերը, ռեստորանները, թանգարանները, ինչպես նաև գյուղատնտեսական ֆերմաները։ 
Բրիտանացի լրագրողները նշում են, որ պանդոկներն այժմ այլ տեսք կունենան, քան համաճարակից առաջ և այցելուներին կխնդրեն պահպանել սոցիալական հեռավորությունը: 

Անգլիայում մի շարք կարանտինային միջոցառումների թուլացման նախօրեին Վարչապետ Բորիս Ջոնսոնը մամուլի ասուլիս է տվել Դաունինգ սթրիթում: Ջոնսոնի խոսքով ՝ կորոնավիրուսը չի վերացել: Նա նշել է, որ երկիրը նոր է սկսում վերադառնալ նորմալ կյանքի, ուստի շատ կարևոր է հակահամաճարակային կանոնների պահպանումը: Նա նաեւ խորհուրդ է տվել «վայելել ամառը, բայց հիշել անվտանգության մասին»: Նրա խոսքով, այլ ձեռնարկություններ և հաստատություններ բացելու ժամանակացույցը կլինի հաջորդ շաբաթ:

Քաղաքականություն

Պատահարներ