Ճապոնիայի հարավում հորդառատ անձրևները ջրհեղեղների ու սողանքների են հանգեցրել

Ճապոնիայի հարավում հորդառատ անձրեւները ջրհեղեղների ու սողանքների են հանգեցրել. կան զոհեր, տասնյակ մարդիկ անհայտ կորել են, հայտնում է Associated Press-ը:

Կումամոտո եւ Կագոշիմայի հարավային պրեֆեկտուրաների ավելի քան 75․000 բնակչի խնդրել են նախապատրաստվել տարհանման: 

Ճապոնական NHK հեռուստաալիքը կադրեր է ցուցադրել, որոնցում երեւում է խորտակված Հիտոյոսի քաղաքը եւ մինչեւ պատուհանները ջրի մեջ հայտնված ավտոմեքենաները:

Երկրի վարչապետ Սինձո Աբեի հրամանով անհայտ կորածներին փրկելու օպերատիվ խումբ է ձեւավորվել։ Նրա խոսքով՝ փրկարարական գործողություններին մասնակցելու համար մոբիլիզացվել է մինչեւ 10․000 զինծառայող։

Քաղաքականություն

Պատահարներ