Երեխաները անասունների հետևից գնալուց հետո ուշացել են. մանրամասներ Սարսանգի ջրամբարում ջրահեղձման ողբերգական դեպքից

Սարսանգի ջրամբարում ջարհեղձ եղած 11 եւ 14-ամյա երեխաները Արցախի Վերին Հոռաթաղ գյուղի բնակիչներ են, հարեւաններ են եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի Մարտակերտի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշեյանը` մանրամասներ հայտնելով երեկ տեղի ուենցած ողբերգական դեպքից:

«Գնացել են իրենց  անսունների հետեւից, ուշացել են, ընտանիքի անդամները գնացել են փնտրելու, մեկի` 11 տարեկանի դին գտել են, մյուսին մինչեւ հիմա փնտրում ենք, չենք գտնում: Չենք կարողանում հասկանալ` ոնց են խեղդվել, նրանց շորերը հագին  են եղել, եթե մտել էին լողալու, շորերը հանած կլինեին»,- հայտնեց վարչակազմի ղեկավարը:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 3-ին ժամը 21։20-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի Վերին Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչներ՝ Է.Ա.-ն՝ ծնված 2009 թվականին և Դ.Ս.-ն՝ ծնված 2006 թվականին, ջրահեղձ են եղել: Որոնողական աշխատանքներին միացել են Չափարի տեղամասային փրկարար ջոկի անձնակազմը: Է. Ա.-ի դին հայտնաբերվել է ջրամբարից և շտապօգնություն մեքենայով տեղափոխվել Գետավանի տեղամասային հիվանդանոց: Դ. Ս.-ին դեռևս չեն հայտնաբերել: Փրկարարաորոնողական աշխատանքները շարունակվում են:

Քաղաքականություն

Պատահարներ