Գագիկ Ծառուկյանը մեկուսացել է իր առանձնատանը, նա բժիշկների հսկողության տակ է. պաշտպան. NEWS

ԲՀԿ առաջնորդ, կորոնավիրուսով վարակված Գագիկ Ծառուկյանը մեկուսացել է իր առանձնատանը, նա տնային  պայմաններում բուժում է ստանում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբանը` Էմին Խաչատրյանը:

«Նա տանը կաթիլային է ստանում, գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ: Մի քանի օր ջեմել է 37.1 հետո 37.3 հիմա լավ է իրեն զգում, չի ջերմում: Թոքաբորբի նշաններ կան մոտը: Նա իր առանձնատանը մեկուսացել է, ավելի շատ վախենում է 88-ամյա մոր եւ 92-ամյա հոր համար»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ երեքշաբթի դատական նիստ է նշանակված Վերաքննիչում, որն ամենայն հավանականությամբ տեղի կունենա առանց Ծառուկյանի մասնակցության, հետագայում արդեն կքննարկեն Ծառուկյանի մասնակցության ըստ նրա առողջական վիճակի:

Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վարակվելու մասին լուրը հայտնի էր դարձել հունիսի 30-ին: Ծառուկյանի ավագ որդին նույնպես վարակված է կորոնավիրուսով:

 

Քաղաքականություն

Պատահարներ