«Գյումրի» բժշկական կենտրոնում 82-ամյա պացիենտ է մահացել, թեստի պատասխանը բացասական է եղել, բայց ՔՈՎԻԴ-19-ին բնորոշ թոքաբորբ է ունեցել. NEWS

Հուլիսի 3-ին «Գյումրի» բժշկական կենտրոնում 82-ամյա պացիենտ է մահացել, ում թեստի պատասխանը բացասական է եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԲԿ-ի տնօրեն Արմեն Նիկողոսյանը` նշելով, որ հնարավոր է` մահացածը վարակված է եղել կորոնավիրուսով:

 

«Երեկ ծայրահեղ ծանր դեպք ենք ունեցե: Պոլիկլինիկայում պացինետը նմուշառված է եղել, եկել է մեզ մոտ, մահացավ, հետո պատասխանը եկավ, որ բացասական է, բայց իր բոլոր սիմպտոմներով նման էր կորոնավիրուսի ու շատ հնարավոր է` բացասական դարձել էր, քանի որ շատ էր տանը մնացել եւ ուշ էին դիմել բժշկի, խորացված պրոցեսով, բարդացած բերել էին ու մահացավ»,-ասաց նա` նշելով, որ մահացածի մտ կորոնավիրուսին բոնորոշ թոքաբորբ է եղել: Արմեն Նիկողոսյանը նշեց, որ այս դեպքը չի համարվում կորոնավիրուսից մահացած, վիճակագրության մեջ չի ներառվում, հուղարկավորությունն էլ համաճարակաբանական կանոններով չի կազմակերպվում:


 

Քաղաքականություն