Հայաստանի և ԱՄՆ-ի ամուր գործընկերային հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին:

Նախագահ Սարգսյանի ուղերձում ասվում է.

 

«Մեծարգո պարոն Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ամերիկյան բարեկամ ժողովրդին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ:

Հա­յաս­տա­նի և Միացյալ Նահանգների ամուր գոր­ծըն­կե­րային հարաբերություն­ները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու երկուստեք ու անկեղծ ցանկությամբ: Վստահ եմ, որ հա­մա­տեղ ջան­քե­րի շնորհիվ մեր փոխգործակցությունը կշարունակի զարգա­նալ բոլոր մակարդակներով՝ ընդգրկելով նո­րա­նոր ո­լորտ­ներ:

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ցանկանում եմ երախտիքս հայտնել այս ծանր օրերին Հայաստանին հատկացված օգնության և աջակցության համար: Համոզված եմ, որ միասին կհաղթահարենք կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած այս աննախադեպ ճգնաժամը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և հետագա առաջընթաց»: 

Քաղաքականություն

Պատահարներ