Կորոնավիրուսային վերջին թվերը՝ Ռուսաստանից

Ռուսական 84 շրջաններում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6632 դեպք: Այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Ամենամեծ թվով վարակակիրները Մոսկվայում են՝ 680, նաև Մերձմոսկվայում՝ 275, Սանկտ Պետերբուրգում՝ 273:

Վարակման նվազագույն դեպքերն արձանագրվել են Սևաստոպոլում, Հրեական ինքնավար մարզում: Միակ մարզը, որտեղ կորոնավիրուսի նոր դեպք չկա, Չուկոտկան է:

Վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է 168, ապաքինվել՝ 8986 մարդ:

Քաղաքականություն