Կորոնավիրուսով վարակման 580 նոր դեպք. ապաքինվել է 448 մարդ

Հայաստանում հուլիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 580 նոր դեպք է գրանցվել: 

 

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

 

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 4-ին հաստատվել է կորոնավիրուսի 27900 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 120245 վերջին մեկ օրում 2143 նոր թեստավորում :

Փաստացի այս պահին բուժվում է 11331 պացիենտ, աճել  է` 120-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 15935  անձ` վերջին մեկ օրում 448 անձ:

Ընդհանուր առմամբ, 477 պացիենտ մահացել է (ավելացել է 8-ով):

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 157 է:

 

 

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 66 (տղամարդ), 83 (կին), 72 (տղամարդ), 59 (կին), 66 (տղամարդ), 86 (տղամարդ) և 85 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Քաղաքականություն

Պատահարներ