Մարտունու ԲԿ-ի նորաստեղծ բաժանմունքը շուտով կընդունի կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտներին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 2-ին Մարտունու բժշկական կենտրոնում ծանոթացավ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված բաժանմունքի հիմնման աշխատանքներին:

 

Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Նախարարը եւ մարզպետը շրջեցին բաժանմունքի տարածքում, որտեղ ՀՀ առողջապահության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ ընթանում են շինարարական եւ կահավորման ակտիվ աշխատանքներ, զրուցեցին բժշկական կենտրոնի տնօրինության եւ շինարարների հետ, քննարկեցին ի հայտ եկած խնդիրների կարգավորման տարբերակները:

Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանի տեղեկացմամբ, շինարարական եւ տեխնիկայան վերազինման ու կահավորման աշխատանքները մոտենում են ավարտին եւ առաջիկա օրերի ընթացքում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված 50 մահճակալանոց բաժանմունքը, որն ունի առանձնացված մուտք, կընդունի առաջին պացիենտներին:

Քաղաքականություն