Շիրակի մարզում՝ բնակարանում, հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի կախված դին. Shamshyan

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:30-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի 8/1 շենքի բնակարաններից մեկում, ննջասենյակում տղամարդու կախված դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները ննջասենյակում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխով Ս.-ի դին: Գ. Շամշյանի տեղեկություններով, նա ծառայում էր Գյումրիում տեղակայված ՈԴ 102-րդ ռազմաբազայում և այս պահին քննարկվում է դեպքով Շիրակի մարզի քննչական վարչությունն է զբաղվելու, թե ռազմաբազայի ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ:

 

Քաղաքականություն

Պատահարներ