Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

 

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 946 դեպք:

Ապաքինվել է ևս 4 պացիենտ, ապաքինվածների թիվը կազմում է 825:

Կորոնավիրուսի հետևանքով մինչ օրս երկրում մահացել է 15 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 3310 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 203-ը:

Քաղաքականություն

Պատահարներ