Բաքվի ներկերի գործարանում հրդեհ է բռնկվել, տուժածներ կան

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հրդեհ է բռնկվել ներկերի արտադրման գործարանում:

РИА Новости֊ի հաղորդմամբ՝ ռնկված խոշոր հրդեհն ավելի քան 3000 ք.մ. տարածվելուց հետո հաջողվել է տեղայնացնել, պատահարի հետևանքով 6 մարդ է տուժել, որոնցից 5֊ը՝ հրշեջ։

 

«Այս պահին հրդեհի տարածման վտանգ արդեն չկա, հրդեհաշիջման աշխատանքներին 300 մարդ է մասնակցել, 50 միավոր տեխնիկա է ներգրավվել»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԻ նախարարը:

Քաղաքականություն