Ռուսաստանում 1 օրում կորոնավիրուսով վարակման 6736 նոր դեպք է հաստատվել

Ռուսաստանում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6 736 դեպք: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
 

Երեկ առողջացել է 3 871 մարդ, մահացել է 134-ը:
 

Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի 681 251 դեպք է հայտնաբերվել: Վերականգնված հիվանդների թիվը հասել է 450 750-ի, մահացու ելքերի թիվը՝ 10 161-ի:

Քաղաքականություն